Մամուլ 5 տարի առաջ - 08:54 07-10-2021

Արմեն Խաչատրյանը լծվել է գործի. պետք է հաղթեն Առուշ Առուշանյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաեւ դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել:

Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռեւս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետեւ՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տեւական ժամամակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել:

Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է իր մտերիմներից Վլադիմիր Աբունցին: Թե արդյոք գորիսեցիները իրենց ձայնը կտան Աբունցին, դժվար է ասել, քանի որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ