Արտաքին 5 տարի առաջ - 20:12 06-10-2021

Լավրովը դիտողություն է արել իրանցի լրագրողին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ դիտողություն է արել իրանական թղթակցին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ճեպազրույցի ժամանակ իրանական հեռուստաալիքներից մեկի թղթակիցը նկարահանել է ռուս-իրանական բանակցությունները մեկնաբանող տեսանյութ: Լավրովը, որ այդ ժամանակ պատասխանում էր մամուլի հարցերին, լրագրողին խնդրել է չմիջամտել:

«Երբ մենք պատասխանում ենք հարցերին, անկեղծորեն խնդրում ենք ձեզ հարցազրույցներ չտալ, ինչպես դա պատահեց այժմ որոշ թղթակիցների հետ», - լրատվամիջոցներին դիմել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Այս ասուլիսում Լավրովը, ի թիվս այլ բաների, հայտարարել է, որ Աբդոլլահիանի հետ քննարկել է Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնմանը աջակցելու նպատակով միջազգային համագործակցության ամրապնդման հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջազգային կազմակերպություններին ներգրավել երկրի հումանիտար խնդիրների ամբողջ սպեկտրի կարգավորման գործում:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով