Արտաքին 5 տարի առաջ - 15:04 02-10-2021

Վրաստանում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, սկսվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը:

Ընտրությունների ընթացքում կընտրվեն քաղաքային ու տարածքային մարմինների ղեկավարներ, ինչպես նաև 64 քաղաքային մարմինների քաղաքապետեր, այդ թվում՝ Թբիլիսիի:

Վրաստանում քաղաքային և շրջանային մարմինների ընտրությունները խառը համակարգով են՝ համամասնական և մեծամասնական: Թբիլիսիի քաղխորհրդի համար անցման շեմը 2,5% է, մյուս քաղաքային մարմինների համար՝ 3%: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 43 կուսակցություն:

Ամբողջ երկրում կգործի ավելի քան 3,7 հազար ընտրատեղամաս: Քվեարկությունը կտևի մինչև 19:00-ն: Քվեարկության առաջին նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղամասերի փակումից հետո: ԿԸՀ-ն առաջին տվյալները կհրապարակի կեսգիշերին մոտ:

Ընտրությունների յուրահատկությունը ընդդիմության հետ համաձայնության պայմանն է, որը կնքվել է ԵՄ միջնորդությամբ: Ըստ այդմ՝ եթե «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը ընդհանուր առմամբ երկրում չհավաքի ձայների 43%-ը, պարտավորվում է 2022 թվականի գարնանը նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրաստանում ընտրություններից առաջ բռնկվել է սկանդալ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման հետ կապված: Նա 8 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել է Վրաստան և ձերբակալվել:

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ նա ազատ կարձակվի ընտրություններում իրենց հաղթանակից հետո: Իշխանությունները բացառել են Սաակաշվիլիին ներում շնորհելը, նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ