Արտաքին 4 տարի առաջ - 09:49 02-10-2021

ԱՄՆ-ում ֆուտբոլային հանդիպումները չեղարկել են սեքս-սկանդալի պատճառով

ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային լիգան (NWSL) հայտարարել է հանդիպումները չեղարկելու մասին՝ «Նորթ Կարոլինա Կուրաժ» թիմի նախկին մարզիչ Փոլ Ռայլիի մասնակցությամբ սեքս-սկանդալի պատճառով:

Մի քանի ֆուտբոլիստուհիներ մասնագետին մեղադրել են սեռական բռնության մեջ: Նրանք պնդում են, որ Ռայլիի կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել՝ նրա մի քանի լիգաներում և թիմերում աշխատանքի ժամանակ: NWSL-ը կասեցրել է Ռայլիի մարզչական լիցենզիան:

«Այս շաբաթը և այս մրցաշրջանի մեծ մասը աներևակայելի տրավմատիկ էին մեր խաղացողների և անձնակազմի համար, և ես ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Ես ներողություն եմ խնդրում այն ​​ցավի համար, որն այժմ զգում են շատերը: Գիտակցելով այդ տրավման, մենք որոշեցինք այս հանգստյան օրերին խաղադաշտ դուրս չգալ, որպեսզի բոլորին մտածելու հնարավորություն տանք»,- NWSL-ի հանձնակատար Լիզա Բերդի խոսքերը մեջբերել է լիգայի պաշտոնական կայքը:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել