Մամուլ 5 տարի առաջ - 09:22 30-09-2021

«Հրապարակ»․ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին պաշտոն էր խոստացել

«Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ, կալանավորված Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկության, Տոնոյանի և Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ձերբակալության մասին լուրերը երեկ մեծ աղմուկ առաջացրին: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետև բռնել-պատժելու շոուները պակասել են, և նոր բեմականացումներ են պետք` պատերազմի տարելիցի օրերին:

Երեկ ողջ օրվա ընթացքում պատկան մարմինները որևէ մեկնաբանություն չտվեցին կատարվածի կապակցությամբ, միայն երեկոյան ԳՇ մամուլի խոսնակը հաստատեց Ստեփան Գալստյանին ԱԱԾ հրավիրելու փաստը: Տոնոյանի նկատմամբ իրականացվածը հատկապես ապշեցրել էր նրա ընկերներին:

Մեզ ասացին, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր նրան և խոստացել ինչ-որ պաշտոն առաջարկել, ինչին նա սպասում էր իր պաշտոնանկության օրվանից սկսած: Ապա օրերն անցել էին, վարչապետը սկսել էր ձգձգել նշանակումը և կապի դուրս չգալ, իսկ երեկ արդեն ԱԱԾ-ն թակեց Տոնոյանի դուռը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ