Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:46 29-09-2021

Քաբուլում կանանց և աղջիկներին արգելվել է հայտնվել համալսարանում

Քաբուլի համալսարանը փակ է ուսանողուհիների և կին դասախոսների համար: Արգելքը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ բոլորի համար չի ապահովվել «իսկական իսլամական միջավայր»: Այս հայտարարությունն արել է համալսարանի նոր ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գայրաթը:

Իսլամիստական ​​«Թալիբան» շարժման առաջնորդները վերջերս հրահանգել են վերականգնել միջնակարգ դպրոցների աշխատանքը, բայց միայն տղաների և տղամարդ ուսուցիչների համար:

Աֆղանստանը, հավանաբար, դարձել է միակ երկիրը, որտեղ աղջիկները չեն կարողանում հաճախել ուսումնական հաստատություններ: Ավելի վաղ՝ 1990-ական թվականներին, երբ Աֆղանստանը կառավարում էին թալիբները, երկրում արդեն գործում էր կանանց կրթության արգելքը: