Արտաքին 5 տարի առաջ - 21:58 28-09-2021

Պակիստանին սպառնում է գազի պակասի խնդիրը

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Պակիստանը կանգնած է գազի պակասի սպառնալիքի առաջ: Երկիրը ձմռանը կարող է տուժել էլեկտրաէներգիայի անջատումից։ Այս մասին գործակալությանը հայտնել է Պակիստանի գազային պորտի նախագահ Իքբալ Ահմեդը:

«Սա ամենից շատ կազդի արտահանման, արդյունաբերության և ընդհանուր ոգու վրա: Էլեկտրաէներգիան շքեղություն չէ», - ասել է նա:

Պակիստանը կախված է հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումից: Իսլամաբադն այն սկսել է ներկրել վեց տարի առաջ, և այս վառելիքից կախվածությունը սկսում է վերածվել «մղձավանջի»: Եվրոպայում դրա սակավության պատճառով գազի համաշխարհային գների աճը հանգեցրել է նրան, որ ասիական հեղուկացված բնական գազը (LNG) դարձել է ռեկորդային գնի: Սա ստիպում է Պակիստանին գազ գնել թանկ գնով:

Վերջին տասնամյակի ընթացքում Պակիստանը և այլ երկրներ հեղուկացված բնական ներմուծման իրենց ռազմավարությունը կառուցել են այն ենթադրության հիման վրա, որ տեսանելի ապագայում դրանք կլինեն բավարար, և գները ցածր կլինեն: Սակայն այս տարի բնական գազի արժեքը կտրուկ բարձրացել է: Երկիրը որոշակի պաշտպանություն է ստանում երկարաժամկետ պայմանագրերով, որոնք ապահովում են պահանջվող ծավալի մոտ կեսը: Այնուամենայնիվ, այս ձմռանը Պակիստանին դեռ անհրաժեշտ են մատակարարումներ:

Եվրոպայում գազի գինը ICE բորսայում 1000 խմ-ի դիմաց առաջին անգամ հատել է1000 դոլարի սահմանը: Գործարքների ընթացքում այն ​​հասել է 1030 դոլարի: Էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինի խոսքով՝ գները կարող են բարձրանալ մինչև $ 1200, իսկ որոշակի գործոնների դեպքում՝ մինչև $ 1500 կամ $ 2000: Փորձագետը նշել է, որ գների բարձրացման վրա ազդել է ասիական տարածաշրջանում գազի գնի բարձրացումը, և Եվրոպան այժմ ստիպված է գազի համար մրցակցել Ասիայի հետ, ինչը բերում է բորսայում դրա գների բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով