Արտաքին 4 տարի առաջ - 19:24 28-09-2021

Ալիեւը պատմել է, թե ինչ պայմանով կհանդիպի Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատմել է, թե ինչ պայմանով կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա նշել է, որ պատերազմից հետո տարածաշրջանը կանխատեսելիության եւ կայունության կարիք ունի:

«Անցյալ շաբաթ Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը լավ ցուցանիշ է, որ երկխոսությունը կարող է վերսկսվել և խաղաղ լուծում գտնել: Հուսով եմ, որ հանդիպումները կդառնան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության և հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբ», - ասել է նա France 24-ին տված հարցազրույցում:

Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ամենաբարձր մակարդակով երկխոսությունից: Նա հավելել է, որ հակամարտությունը լուծված է, և խնդրին վերադառնալու կարիք չկա:

Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Փաշինյանի հետ, Ալիևը պատասխանել է. «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես գա նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, մենք դեմ չենք լինի»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից