Խոսք 5 տարի առաջ - 10:36 27-09-2021

Բանակդ ամրացրու, զենք առ, սահմաններդ ամրացրու, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել․ Մարուքյան

Որևէ զգացողություն չունեմ, որ պատերազմից մեկ տարի անց դասեր են քաղվել, որ Հայաստանում հանրային քննարկումները մտել են այնպիսի հուն, որ բոլորն անկեղծ ասում են, թե ինչու է այսպես եղել։ Չկան այդպիսի քննարկումներ, անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից։ Դա նշանակում է, որ մեկ տարի անցել է, և ընդհանրապես դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և «խաղաղության դարաշրջան բացելու» Փաշինյանի առաջ քաշած օրակարգին։

«Հայաստանն ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ։ Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով։ Հարևանի հետ խոսելը մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը՝ մեկ այլ բան։ Հարևանի հետ խոսելը քեզ չի խանգարում, որ բանակդ ամրացնես։ Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել։ Զենք առ, ո՞վ է ձեռքերդ բռնել։ Տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, երկրիդ ներքին ուժը կենտրոնացրու, սահմաններդ ամրացրու, խրամատներդ փորի, ինժեներական գործդ արա։ Ի՞նչ կապ ունի՝ ում հետ ես խոսում։ Մյուս կողմից էլ դիվանագիտական շատ մեծ աշխատանք կա տանելու, պետք է տանել», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ