Արտաքին 4 տարի առաջ - 13:15 25-09-2021

Քրդական շարժում. «Առանց Էրդողանի դատապարտման մարդկության խիղճը չի հանգստանա»

Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում, գրում է ermenihaber-ը:

Մանուելա Հոնգերի մոդերատորությամբ անցկացված քննարկման բանախոսներից, Եվրոպայի քուրդ կանանց շարժման միջազգային կապերի խոսնակ Մելիքե Յաշարը հայտարարել է, որ «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի նպատակը փաստերի հավաքագրումն ու բռնապետ Էրդողանի դատապարտումն է։ Նա նշել է, որ արշավը սկսելիս նպատակ են ունեցել հավաքել 100 հազար ստորագրություն, սակայն հավաքել են ավելի քան 235 հազարը։

«Էրդողանը 18 տարվա իշխանության ընթացքում միայն 100 հանցանք չի գործել։ Մենք գիտենք հազարավոր հանցանքների գոյության մասին։ Առանց Էրդողանի դատապարտման մարդկության խիղճը չի հանգստանա»,- շեշտել է Յաշարն իր ելույթում՝ թվարկելով Էրդողանի պատերազմական քաղաքականության հետևանքով մահացած կանանց անունները։

Յաշարը նշել է, որ Էրդողանի ռեժիմը պատրաստվում է մի նոր կոտորած իրականացնել Սինջարում՝ աջակցելով Իսլամական պետության ավազակախմբերին․

«Ասում եմ Էրդողանի ռեժիմ, քանի որ այնտեղ անձի բռնապետություն է։ Այնտեղ ո՛չ խորհրդարան, ո՛չ օրենք կա։ Էրդողանն իշխանության գալուց ի վեր բնության դեմ էլ է հանցագործություն գործել։ Մենք բոլորս այդ հանցագործությունների վկաներն ենք»,- շեշտել է բանախոսը և հավելել է, որ աշխարհի և հասարակության աչքերի առջև երեխաները սպանվում են միայն նրա համար, որ քուրդ են:

Նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին մեծացել է կանանց նկատմամբ ճնշումը՝ Յաշարը հայտարարել է, որ միջազգային կառույցներն ու Եվրոպան իր շահերի համար փակում են աչքերը, իսկ էրդողանը ճամբարներում ավազակախմբեր է պատրաստում և ուղարկում Սիրիա։ Նա նշել է, որ Էրդողանը փորձում է կոծկել ճշմարտությունը, սակայն անգամ հարյուր հանցագործությունը բավական է բռնապետի դատապարտման համար։ Մելիքե Յաշարը կոչ է արել միջազգային կառույցներին միջազգային պայմանագրերի համաձայն ընդունել, որ Էրդողանը բռնապետ է և դատպարտել նրան։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ