COVID-19-ը Վրաստանում. 1698 նոր դեպք
copy image url

COVID-19-ը Վրաստանում. 1698 նոր դեպք

Արտաքին 3 տարի առաջ - 13:42 24-09-2021

Վրաստանում ևս 38 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից: Համավարակի ընթացքում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 8749-ի:

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1698 նոր դեպք: Նախորդ օրն իրականացվել է 25.692 թեստ՝ 10.382 ՊՇՌ թեստ և ​​15.310 հակագենի արագ թեստեր:

Ապաքինվել է ևս 1910 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 603.763 է, ապաքինվածներինը՝ 572.353:

Մեկ օրվա ընթացքում 12.778 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, Վրաստանում ընդհանուր առմամբ օգտագործվել է 1.715.073 պատվաստանյութ:

Ամենից շատ դիտված