Արտաքին 5 տարի առաջ - 22:08 23-09-2021

Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և թուրք դեսպանը հանդիպել են

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքական «Sözcü» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև:

Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել աֆղան ժողովրդին և հարաբերություններ կառուցել՝ հիմնված պատմական կապերի վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթական, առողջապահական մի շարք հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»