Ներքին 5 տարի առաջ - 21:55 22-09-2021

Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված է: Sեպտեմբերի 22-ին մեկնարկած քարոզարշավը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Ընտրապայքար մտած քաղաքական ուժերն արդեն գրանցված են, իսկ վիճակահանությամբ որոշվել է քաղաքական ուժերի քվեաթերթիկների հերթական համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովն իրականացրել է նաև հանձնաժողովականների ընտրությունը: «Քաղաքական ուժերը կարող են քարոզարշավի ընթացքում ծախսել ոչ ավել, քան 60 մլն դրամ գումար: Դրանից ավել գումար ուժերը չեն կարող օգտագործել»,- տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ նշելով, որ տեղամասային կենտրոնների նախագահները սեպտեմբերի 24-ին թիվ 31 ՏԸՀ կստանան գրանցամատյանները և հանձնաժողովի անդամների ցուցակները: Գյումրիում ընտրությունների ընթացքում կգործի 82 տեղամաս:

Գյումրիում քաղաքապետի աթոռի համար կպայքարի 10 քաղաքական ուժ՝ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում