Արտաքին 5 տարի առաջ - 18:08 19-09-2021

ԽՍՀՄ ժամանակաշրջանի 12 իրեր, որոնք կարելի է թանկ վաճառել

Շատերի պատշգամբներում, պահարաններում և ձեղնահարկերում պահպանվել են ԽՍՀՄ ժամանակների իրեր, որոնք հնացել են, բայց որոնք կարելի է շահավետ կերպով վաճառել, հայտնում է ուկրաինական «Օբոզրեվատել» թերթը: Այդ իրերից մեկը ձեռքի կամ պատի հազվագյուտ ժամացույցն է: Դրանք այժմ համարվում են հնաոճ: Ուկրաինայում դրանց համար տալիս են 500-ից 20 հազար գրիվնա:

Երկրորդ տեղում վինիլային նվագարկիչներն են: Աշխատող վինիլային նվագարկիչի համար կարող են տալ ավելի քան 5 հազար գրիվնա:

Երրորդ տեղում խորհրդային ժամանակների գրքերն են: Այս դեպքում կարևոր է գտնել հնագրավաճառներ, ովքեր պատրաստ են վճարել դրանց համար:

Բյուրեղապակե սպասքը ևս գնահատում են հազվագյուտ իրեր փնտրողները: Բյուրեղապակե սպասքակազմը կարող է արժենալ մինչև 6 հազար գրիվնա:

Բարձր են գնահատվում խորհրդային ճենապակե արձանիկները: Այժմ դրանք արժեն մինչև 8 հազար գրիվնա:

Կան խորհրդային վինտաժային ​​լուսանկարչական ապարատների սիրահարներ: Ուստի եթե կա այդպիսին, կարելի է վաճառել: Դրա համար կտրվի 300-2000 գրիվնա:

Ցանկում ներառված են նաև արծաթե բաժակակալներ, արծաթե սպասք, տոնածառի խաղալիքներ, խորհրդային տեխնիկա (մասնավորապես՝ հեռուստացույցներ) և փոստային նամականիշներ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ