Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:17 19-09-2021

Ավանդական դարձած Գաթայի փառատոնը՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած Գաթայի 7-րդ փառատոնը (առաջինն անցկացվել է 2014-ին):

Փառատոնի ամենահամով պահը օրվա խորհրդանիշ մեծ տրամագծով կլոր գաթայի կտրելու հանդիսավոր արարողությունն ու հյուրասիրություն էր: Այնուհետև ներկայացվեցին համայնքին հատուկ ազգային երգն ու պարը, որը ավելի համուհոտ տվեց ու ամբողջացրեց փառատոնը:

Ինչպես նշեց Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանը, գաթան համարվում է Խաչիկ գյուղի խորհրդանիշը. «Գաթան շրջանաձև է և խորհրդանշում է հավերժությունը: Պետք է նշեմ, որ գաթան դեռևս հին ժամանակներից շատ օգտագործելի է եղել մեր պապերի կողմից, քանի որ ձիերով կամ ավանակներով երկար ճանապարհ գնալու համար նրանց պետք է եղել մի ուտելիք, որը շուտ չի փչանա և կլինի քաղցր: Իսկ արդեն 7-րդ փառատոնի խորհուրդը հենց այն է, որ այս գաթայի հավերժությունը շեշտված է հենց փառատոնի միջոցով»:

Տեր Հովհաննեսը կարևորեց փառատոնի դերը, քանի որ այդ օրը գյուղը բաց է ամբողջ աշխարհի համար, և գյուղացիները հնարավորություն ունեն շփվելու ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև շատ զբոսաշրջիկների հետ, ինչի արդյունքում սկսում է աշխուժանալ հյուրատնային բիզնեսը: Մարդիկ հյուրընկալում են զբոսաշրջիկներին, պահում են, հյուրասիրում և սովորեցնում են ազգային արժեքները: Նրա խոսքով՝ փառատոնը դառնում է կետ, որի շնորհիվ մարդիկ գալիս են Խաչիկ, սիրահարվում են գյուղին և սկսում ավելի հաճախ գալ:

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ վստահեցրեց, որ փառատոնը շատերի համար սպասված միջոցառում է՝ թե՛ գյուղացիների, թե՛ այցելուների։

«Քանի որ Խաչիկը 21 կիլոմետր հեռու է մոտակա գյուղից, դա ինքնին խոչընդոտ է ստեղծում, որպեսզի գյուղացիները իրենց ապրանքները կարողանան վաճառել, իսկ այս տոնը նպաստում է, որ բնակիչները իրենց ամբողջ տարվա ստեղծած բերքն ու բարիքը ներկայացնեն: Գյուղում արդեն սկսել է զարգանալ հյուրատնային տնտեսությունը: Շատերն արդեն լիարժեք պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին, և գնալով ավելի են շատանում մարդիկ, որոնք ներգրավվում են այս ոլորտ»,- ասաց Հովիկ Սմբատյանը:

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են