Արտաքին 4 տարի առաջ - 19:04 18-09-2021

Հայրը մեկ միլիոն դոլարի հայց է ներկայացրել դստեր սանրվածքի պատճառով

Յոթամյա ամերիկուհու հայրը, ում մազերը կտրել են դպրոցում առանց ծնողների համաձայնության, մեկ միլիոն դոլարի հայց է ներկայացրել դպրոցի և նրա որոշ աշխատակիցների դեմ, հաղորդում է CBS News-ը:

Միչիգանի բնակիչ Ջիմի Հոֆմայերը հայցի մեջ պնդում է, որ խախտվել են իր դստեր սահմանադրական իրավունքները: Նա դատի է տվել ռասայական խտրականության, ըստ էթնիկ պատկանելության ահաբեկման, միտումնավոր հուզական սթրեսի ենթարկելու, ինչպես նաև հարձակման համար:

Հոֆմայերը, որը աֆրոամերիկացի է, հայտարարել է, որ իր դուստրը մի օր դպրոցից տուն է վերադարձել անհավասար կտրված մազերով: Ինչպես պարզվել է, դա դասընկերուհիներից մեկի չարաճճիության արդյունքն էր: Աղջիկը նեղսրտել էր, բայց ծնողներն օգնել էին վարսերն այնպես հարդարել, որ տարբերությունը նկատելի չլինի: Ընտանիքը նաև բողոքել էր տնօրենին, աշակերտների շրջանում նման բան թույլ տալու համար:

Մի քանի օր անց երեխան տուն էր վերադարձել համաչափ կարճ սանրվածքով. այս անգամ, ըստ աղջկա, նրա մազերը կտրել էր ուսուցչուհին: Երեխայի հոր կարծիքով, դա պայմանավորված է եղել աղջկա ռասայական պատկանելությամբ:

Դպրոցի խորհուրդը հայտարարել է, որ հետաքննությունը ռասայական կողմնակալություն չի հայտնաբերել: Շրջանի ներկայացուցիչների խոսքով, հետաքննությունը ներառել է հարցազրույցներ դպրոցի աշխատակիցների, աշակերտների և ընտանիքների հետ, ինչպես նաև տեսանյութերի և լուսանկարների դիտում, այդ թվում սոցցանցերում արված հրապարակումների:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար