copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:39 18-09-2021

Հնդկաստանում վարչապետի ծննդյան օրը COVID-19-ի դեմ պատվաստվել է 22 մլն մարդ

Հնդկաստանում մեկ օրում՝ սեպտեմբերի 17-ին, COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 22 միլիոն մարդ, ինչը դարձել է նոր ռեկորդ երկրի համար, հայտնում է BBC-ն:

Ինչպես նշում է պարբերականը, պատճառը քաղաքացիների ցանկությունն էր՝ այս կերպ նշելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ծննդյան օրը. նա դարձավ 71 տարեկան:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նախորդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի 27-ին: Այդ ժամանակ պատվաստվել էր ավելի քան 13 միլիոն հնդիկ: Հստակեցվում է, որ Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են մինչև 2021 թվականի վերջը պատվաստել երկրի ամբողջ չափահաս բնակչությանը: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 787 միլիոն մարդ: