Ուղիղ եթեր
 44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել
copy image url

44-օրյա պատերազմի մասնակիցների են պարգեւատրել

Ներքին 3 տարի առաջ - 14:10 18-09-2021

ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ միջոցառում է նվիրվել ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։ Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

«Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ Արաբկիրի ստորաբաժանման ներկայացուցիչները։

44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

«Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն յուրաքանչյուրիս՝ այս հողի վրա ապրելու իրավունքի»,- նշեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը.- ։

«Քեզ համար Հայաստան», «Տղերքը, որոնք չկան», «Մարտիկի երգը»,«Հաղթական երգ», «Հայ զինվոր», «Կյանք ու կռիվ»-դահլիճում հնչող բոլոր երգերն ու կատարումները տանում էին դեպի կյանքի ու կռվի սահմանագիծ՝ ևս մեկ անգամ խոնարհվելու փառքի ու հավերժի ճամփաներով քայլող մեր հերոսներին»,-ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

18:49 Ինչպես է Իսրայելն Իրանի ներսում ԱԹՍ-ներ արտադրել. Թեհրանն արձագանքել է
17:50 Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
17:55 Ոստիկանների մանկական կոմպլեքսները ցուցադրվում են լրագրողների վրա
21:20 Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
18:58 100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները. Ոսկեհասկի գյուղապետ
18:30 Իմ ներվերը միշտ ամուր ա․ հարված չեք տեսել դեռ ուրեմն․ լրագրողին հարվածած կարմիրբերետավորը՝ միջադեպի մասին
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
15:52 10-ամյա տղան այրել է Volvo՝ հետաքրքրասիրությունից դրդված