Արտաքին 4 տարի առաջ - 14:11 18-09-2021

Պենտագոնը «ողբերգական սխալ» է համարում Քաբուլում խաղաղ բնակիչների ուղղությամբ հարվածը

Պենտագոնը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Աֆղանստանում ամերիկյան դրոնի հարվածի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ՝ յոթ երեխա և երեք մեծահասակ: Ամերիկյան կողմը տեղի ունեցածը անվանում է «ողբերգական սխալ», հաղորդում է New York Times թերթը:

Պայթուցիկները, որոնք իբր գտնվում էին, ինչպես համարում էին ամերիկացի զինվորականները, մարդատար մեքենայում, պարզվել է՝ եղել են ջրի տարաներ: Քաբուլի նույն խիտ բնակեցված շրջանում դրոնի երկրորդ հարվածի ժամանակ պայթել են պրոպանի բալոնները: Քննիչները եզրակացրել են, որ առաջին հարվածից վնասված մեքենան որևէ վտանգ չէր ներկայացնում: Իսկ մեքենայի վարորդը, պարզվել է, ամերիկյան մարդասիրական կազմակերպության երկարամյա աշխատակից է: Սկզբում զինվորականները կարծել են, թե հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» քաբուլյան ծպտված գրոհայիններին:

Գեներալ Քենեթ Մաքքենզին (ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար) ուրբաթ օրը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ իր խորին ցավակցությունն է հայտնում մեքենայի զոհված վարորդ Զեմարի Ահմադիի ընտանիքին և ընկերներին: Մաքքենզին հայտարարել է, որ հարվածները հասցվել են «խորին վստահությամբ», որ «Իսլամական պետությունը» պատրաստվում է Քաբուլի օդանավակայանի վրա հերթական հարձակման: Դրանից երեք օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր ավելի քան 140 մարդ, այդ թվում՝ 13 ամերիկացի զինծառայող:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար