Ուղիղ եթեր
Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել, սա է խնդիրը. մանրամասներ
copy image url

Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել, սա է խնդիրը. մանրամասներ

Ներքին 3 տարի առաջ - 17:05 17-09-2021

Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, եւ նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։ Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են տարբեր գերատեսչությունների, շատ հաճախ տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել եւ այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։

Այս թեմայի շուրջ Oragir.news զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։ «Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, եւ սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել»,- ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։

«Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի եւ ցանկացած կանխարգելիչ երեւույթի մասին է»,- հայտարարեց մասնագետը:

Ամենից շատ դիտված

18:49 Ինչպես է Իսրայելն Իրանի ներսում ԱԹՍ-ներ արտադրել. Թեհրանն արձագանքել է
17:50 Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
17:55 Ոստիկանների մանկական կոմպլեքսները ցուցադրվում են լրագրողների վրա
21:20 Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
18:58 100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները. Ոսկեհասկի գյուղապետ
18:30 Իմ ներվերը միշտ ամուր ա․ հարված չեք տեսել դեռ ուրեմն․ լրագրողին հարվածած կարմիրբերետավորը՝ միջադեպի մասին
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
09:10 Օգոստոսի 1-ից կտուժեն աղքատը, ներգաղթյալն ու տոկոսի տակ մնացածը

Ձեզ գուցե հետաքրքրի