Ներքին 4 տարի առաջ - 15:35 17-09-2021

64 մլն դրամ՝ ԿԳՄՍՆ-ին. կառավարության գաղտնի որոշումը

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը։ Որոշումն իր մեջ պարունակում է նաև «գաղտնի» մակագրմամբ կետեր։ Oragir.new-ի աղբյուրները հայտնում են, որ որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեով հաստատված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 64,301.0 հազ. դրամ՝ «1162. Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» ծրագրի «32002. Հանրային վայրերում կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացում» միջոցառման շրջանակներում՝ նախագծային աշխատանքների իրականացման համար:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային վայրերում կառուցապատման աշխատանքների համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը