Մամուլ 5 տարի առաջ - 08:29 16-09-2021

Քանի՞ մշակութային գործչի է վերաբերելու պատվովճարի բարձրացումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի վերջին կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն, ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց պատվովճարը 40000 դրամից դառնում է 100 000 դրամ։ Քանի որ իշխանությունները օրեր շարունակ այս թեման դարձրել էին «մատի փաթաթան», «Փաստը» որոշեց պարզել, թե ներկայումս քանի՞ ժողովրդական արտիստ, նկարիչ և ճարտարապետ է այս պատվովճարը ստանում:

Գրավոր հարցմամբ դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Մշակույթի ասպարեզում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է միայն կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը»: Ինչ վերաբերում է ճարտարապետներին, ապա նրանց վերաբերյալ տեղեկություն ստանալու համար նախարարությունից մեզ ուղղորդել էին Հայաստանի ճարտարապետների միություն: Իսկ նկարիչների մասին՝ ընդհանրապես ոչ մի խոսք: Այն, որ փաստացի նախարարությունը չի տիրապետում ոլորտային նույնիսկ այս պարզ տվյալներին, պարզապես արձանագրենք ու անցնենք առաջ:

Համապատասխան հարցմամբ դիմեցինք Հայաստանի ճարտարապետների միություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ այս պատվովճարից որևէ ճարտարապետ ներկայումս չի օգտվում: Հայաստանի նկարիչների միությունից ևս փոխանցեցին բառացի նույնը: Իհարկե, Մաեստոր Չեքիջյանի վաստակը խոնարհման է արժանի, նրա դեպքում նույնիսկ այդ պատվովճարն է չնչին: Սակայն անհասկանալի է, թե ի՞նչ իմաստ ուներ օրեր շարունակ թմբկահարել, որպես աննախադեպ մի երևույթ համարել որոշումը, որը փաստացի վերաբերում է մեկ անձի ու պետության համար, ըստ էության, ամսական ընդամենը 60 հազար դրամի հավելյալ ծախս է ենթադրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ