Ավելին 4 տարի առաջ - 22:19 15-09-2021

Time ամսագիրը հրապարակել է 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները

Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանք դասակարգվում են «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստագետներ», «Առաջնորդներ», «Գյուտարարներ» և «Կուռքեր» անվանակարգերում: Միեւնույն ժամանակ, ամսագրի հեղինակները չեն դասակարգել ցուցակի մասնակիցներին:

Ցանկի «Առաջնորդների» թվում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նրանք այս վարկանիշում ընդգրկված են երկրորդ տարին անընդմեջ: Առաջին անգամ ցուցակում էին Իտալիայի և Իսրայելի վարչապետներ Մարիո Դրագին և Նաֆթալի Բենեթը, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին:

Մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն Սիմոն Բիլզը Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի հետ միասին հայտնվել է «Տիտանների» ցուցակում: Իսկ երգչուհի Բիլի Այլիշը, ինչպես նաեւ Ջորջ Ֆլոյդի փաստաբան Բեն Քրամփը ներառված են «Նորարարներ» կատեգորիայում:

«Արտիստներ» անվանակարգում ընդգրկված են դերասաններ Օմար Սին, Սքարլեթ Յոհանսոնը, Կիտ Ուինսլեթը: Իսկ երգչուհի Բրիթնի Սփիրսը, ինչպես նաև բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ճանաչվել են տարվա «կուռքեր»:

Սպասվում է, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կընդգրկվի «Գյուտարարներ» կատեգորիայի մեջ, որում ներառված են նաև Nvidia-ի գործադիր տնօրեն Ջեն-Հսուն Հուանգը, General Motors ընկերության գլխավոր տնօրեն Մերի Բարրան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին