Արտաքին 4 տարի առաջ - 14:47 15-09-2021

Հայտնի են «Բուքերյան մրցանակ-2021»-ի հավակնորդները

Հրապարակվել է 2021 թվականի Բուքերյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը:

Խորհրդատվական կոմիտեի որոշմամբ՝ կարճ ցուցակում ընդգրկվել են վեցը՝ Դեյմոն Գալգուտ («Խոստումը»), Ռիչարդ Փաուերս («Թյուրիմացություն»), Մեգի Շիփսթեդ («Մեծ շրջանակ»), Պատրիսիա Լոքվուդ («Ոչ ոք չի խոսում այդ մասին»), Անուկ Արուդպրագասամ («Անցում դեպի հյուսիս»), Նադիֆա Մոհամեդ («Հաջողակ մարդիկ»):

«Կարճ ցուցակում ընդգրկված գրքերն ունեն մի քանի առանցքային առանձնահատկություններ. դրանք հուզիչ պատմություններ են, որոնք կարող եք կլանել, դրանք ձայներ են, որոնք ներթափանցում են ձեր գլխում, ինչն արտացոլում է մեկուսացված պայմաններում ընթերցման փորձը»,- ընդգծել է ժյուրին:

Նշվում է, որ ստեղծագործությունները տպագրվել են Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը: Դրանք ընտրվել են այս ընթացքում լույս ընծայված 158 գրքերից:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ