Արտաքին 5 տարի առաջ - 22:46 14-09-2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հասանովին ուղեկցել է նրա տեղակալը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ:

Զաքիր Հասանովը կմասնակցի նաև Քոնիայում «TURAZ ŞAHİNİ-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիա էր այցելել նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ