Ո՞վ կլինի ՀՀ-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն. մանրամասներ
copy image url

Ո՞վ կլինի ՀՀ-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն. մանրամասներ

Ներքին 3 տարի առաջ - 21:58 14-09-2021

Oragir.new-ին հասած տեղեկություններով՝ իշխանությունը ՀԱՊկ գլխավոր քարտուղարի փնտրտուքի մեջ է։

Սեպտեմբերի 15-ին Դուշամբեում ծրագրվում է ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարի կոմիտեի համատեղ նիստերը, իսկ հաջորդ օրը՝ ՀԱՊԿ խորհրդի վեհաժողովի անցկացում, որի ընթացքում նախագահությունը պետք է փոխանցվի ՀՀ-ին։ Սակայն ՀՀ իշխանությունը պետք է թեկնածու ունենա այդ պաշտոնում, իսկ իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին միակ թեկնածուն դեռևս ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

Ինչպես հիշում եք, դեռևս օգոստոսի 9-ին ՀՀ էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել էր Արշակ Կարապետյանի հետ, ով դեռևս այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր։