Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից. ԱԳՆ
copy image url

Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից. ԱԳՆ

Ներքին 2 տարի առաջ - 14:53 10-03-2023
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: