Արտաքին 5 տարի առաջ - 21:06 14-09-2021

Բլինկենը Թրամփին մեղադրել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջողության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունները թալիբների հետ Վաշինգտոնին Աֆղանստանում մանևրելու քիչ ժամանակ և տեղ էին թողել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ:

Ինչպես նշել է պետքարտուղարության ղեկավարը, երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենը ժառանգել է իր նախորդից զորքերի դուրսբերման պայմանները, բայց ոչ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման ծրագրերը: Ավելին, Թրամփի վարչակազմը ստիպել էր Աֆղանստանի այն ժամանակվա ղեկավարությանը բանտից ազատել 5 հազար թալիբ բանտարկյալների, այդ թվում՝ ավագ հրամանատարների:

Ինչպես նշել է Բլինկենը, Թրամփի օրոք ամերիկյան զորքերի ներկայությունը նվազել էր մինչև 2500 մարդու: Այս ֆոնին թալիբները ցուցադրել են իրենց կարողությունների անընդհատ աճ և արդեն 2021 թվականի հունվարին հասել են իրենց հզորության գագաթնակետին:

Արդյունքում, Բայդենը կանգնել է ընտրության առջև՝ կա՛մ զորքերը դուրս բերել, անփառունակ կերպով վերջ դնել ամերիկյան ռազմական ներկայությանը, կա՛մ էլ ավելի սրել հակամարտությունը: Նախագահը կատարել է իր ընտրությունը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ