Ավելին 4 տարի առաջ - 20:22 13-09-2021

Վարսահարդարն նշել է, թե որոնք են 2022 թ․ գարնան ամենանորաձև սանրվածքները

Ավստրալիայից մի հայտնի վարսահարդար նշել է այն սանրվածքներն ու գույները, որոնք թրենդային կլինեն 2022 թվականին: Նյութը հրապարակում է Daily Mail- ը:

Edwards and Co գեղեցկության սրահների ցանցի հիմնադիր Ջեյ Էդվարդսը հայտարարել է, որ գալիք գարնանային սեզոնին ամենաարդիականը լինելու է բութ բոբ սանրվածքը` կարճ մազերը ուղիղ կտրված գծով: Նրա խոսքով՝ նման սանրվածքը կփոխարինի բազմաշերտ սանրվածքներին եւ կհամապատասխանի դեմքի գրեթե ցանկացած ձեւի:

Բացի այդ, փորձագետը կանխատեսել է 1990-ականների ոճի վերադարձը, որի համար անհրաժեշտ է մազերը ալիքավորել: «Այս ոճը այլընտրանք է ծովափնյա ալիքներին, որոնք հայտնի էին վերջին մի քանի տարիներին: Անհրաժեշտ է մազերն ուղղել և ծայրերը մի փոքր կլորացնել», - բացատրել է նա:

Փորձագետի կարծիքով՝ թրենդային կլինեն ուղիղ և մեջտեղից կիսված, ինչպես նաև վարագույրանման մազափնջերը, որոնք դեմքը շրջանակում է երկու կողմից: «Այս մանրամասները արտաքինին հաղորդում են ինքնատիպություն և հարդարման համար երկար ժամանակ չեն պահանջում», - ընդգծել է Էդվարդսը:

Վարսահարդարը կարծում է, որ նույն պատճառով 2022 -ին, նորաձև կլինեն այն գույները, որոնք հատուկ խնամք չեն պահանջում: Դրանցից, օրինակ, «բոնդ» գույնը (տերմինը առաջացել է «թխահեր» և «շիկահեր» բառերից. մազերի շոկոլադե երանգը նոսրացվում է բաց ոսկե թելերով՝ սանրվածքին ավելի ծավալուն տեսք տալու համար):

Ըստ Ջոն Ֆրիդայի ոճավորման խորհրդատու Լեյ Քիթսի՝ բարդ բազմաշերտ սանրվածքները հատկապես թրենդային կլինեն աշնանը: Բրիտանացի ոճաբան Ջորջ Նորթվուդը, իր հերթին, խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել առաջին հայացքից անփույթ թվացող սանրվածքին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը