Արտաքին 5 տարի առաջ - 20:16 12-09-2021

Քաթարի ԱԳ նախարարը ժամանել է Քաբուլ՝ հանդիպելու «Թալիբանի» հետ

Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդել Ռահման ալ Թանին ժամանել է Քաբուլ՝ հանդիպելու «Թալիբանի» ղեկավարության հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ընդունել է երդմնակալության արարողությանը ներկա լինելու թալիբների հրավերը: Թալիբների երդմնակալությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչությունների 20-րդ տարելիցին:

Սեպտեմբերի 7-ին թալիբները հայտարարել էին կառավարության կազմը: Հակառակ փորձագետների սպասելիքներին՝ Աֆղանստանի նոր ղեկավարությունը գրեթե ամբողջությամբ կազմված է թալիբ գրոհայիններից: Այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ աշխարհիկ կառավարության ներկայացուցիչներ, աշխարհազորայիններ և կանայք, ներկայացված չեն դրանում:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»