Արտաքին 5 տարի առաջ - 22:44 11-09-2021

Ֆրանսիայի առողջապահության նախարարության նախկին ղեկավարին կդատեն՝ COVID-19-ի մասին հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայի դատախազները հետաքննում են առողջապահության նախկին նախարար Ագնես Բուզինի գործը՝ կորոնավիրուսային համաճարակի բռնկման ժամանակ «ուրիշների կյանքը վտանգելու» համար: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Բուզինը պաշտոնը թողել էր 2020 թվականի փետրվարին՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար՝ հայտարարելով, որ կորոնավիրուսը իրենից ցածր ռիսկ է ներկայացնում:

Սա աշխարհում առաջին դեպքերից է, որ նախարարին սպառնում է իրավական պատասխանատվություն՝ համաճարակի արձագանքման համար:

Հատուկ դատարանը, որը ստեղծվել է 1993 թվականին Ֆրանսիայում ՝ անպատշաճ գործունեության համար մեղադրվող կառավարության նախարարներին հետաքննելու համար, կորոշի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ուրբաթ օրը կայացած դատական ​​նիստին Բուզինը ասել է, որ ողջունում է իրեն բացատրելու և «ճշմարտությունը հաստատելու» հնարավորությունը: Նա ավելացրել է, որ թույլ չի տա, որ կառավարության կամ իր գործողությունները վարկաբեկվեն «երբ մենք այդքան բան ենք արել՝ մեր երկիրը համաշխարհային առողջապահական ճգնաժամին նախապատրաստելու համար»:

Բուզինը ստանձնել էր Ֆրանսիայի առողջապահության նախարարի պաշտոնը 2017-ի մայիսին և հրաժարական տվել Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերի հաստատումից ընդամենը շաբաթներ անց:

Անցյալ տարի նա Փարիզի քաղաքապետի ընտրություններում պարտվել է Անն Իդալգոյին: 2021 թվականի հունվարին Բուզինը դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսի կաբինետի անդամ:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի