copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:57 11-09-2021

«ԳՈՒՆԱԳԵՂ» անկախությունն ու «ի հիշատակ»-ը ....

Մոտենում է հայ ժողովրդի պատմության ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ անկախության հռչակման օրը, որին ընդառաջ Կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։

Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:

Իսկապես դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Փաստորեն կարող է:

Իհարկե, անկախության 30-րդ տարեդարձը կարելի է և, գուցե, պետք է նշել. դրա համար կարելի էր գտնել բազմաթիվ հետաքրքիր, կրեատիվ տարբերակներ:

Բայց «մասշտաբային և գունագեղ տոնակատարությո՞ւն»: 44-օրյա պատերազմի սկզբի տարելիցից մեկ շաբաթ առա՞ջ, այն պայմաններում, երբ դեռևս թարմ են հազարավոր հերոսների շիրիմնե՞րը, երբ բազմաթիվ ծնողներ դեռ իրենց զավակների՞ն են փնտրում, երբ շարունակում ենք սահմանին զոհ տա՞լ, իսկ թշնամին քայլ առա քայլ առաջ է գալիս ՀՀ սուվերեն տարածքում։ Երեկ ողջ օրը մեր հանրության ադեկվատ մասը պարզապես շոկի մեջ էր, շատերը սա որակեցին որպես «ցինիզմ ու սրբապղծություն», զոհվածների հարազատների կողմից հնչեցին նաև սպառնալիքներ՝ «թող փորձեն» ու իհարկե ֆեյսբուքյան իրենց գրառումներով փորձեցին բողոքի իրենց ձանը տեղ հասցնել։

Այս ամենին անդրադարձավ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով ասաց, որ միանում եէ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը, ասելով, որ դա առավելագույնը զուսպպետէ արվի և առանց ավելորդությունների։

Իհարկե, անկախ տարատեսակ «արդարացումներից», «սրբագրումներից», այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն շատ ավելի ցավալի է, որ կայանալու դեպքում այդ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությանը» մասնակիցներ են լինելու, շատ մասնակիցներ: 688 հազար քվեն՝ վկա, իսկապես մեծ, մասշտաբային, շքեղ տոնակատարություն է ստացվելու...

Գոնե պետք է լսել 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։


Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային միջոցառումների։

Կարելի է ասել ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է:

Արդյունքում իշխանության՝ ձեռքերը լվանալու արդյունքում փաստորեն թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներն ու բոլոր հնարավորությունները՝ Արցախի հարցը բարձրացնելու, միջազգային հնչեղություն տալու, առկա մարտահրավերների լուծման հարցում սեփական ներդրումը ունենալու առումով հարցերը՝ մնում են օդում առկախված ու փաստորեն աստիճանաբար պարզվում է, թե ինչպես ենք պարտվում. հաղթանակից հետո Ադրբեջանը չի հանգստանում, շինհրապարակ է հատկապես այն վայրերում, որ նվաճել է 2020-ին, իսկ Հայաստանն ի՞նչ է անում, անգամ տղաների մարմինները հանգիստ չունեն, Եռաբլուրն էլ օր օրի ընդարձակվում է....

Ամեն դեպքում, մի սպասեք, որ «գունագեղ անկախություն» նշելու համար բոյկոտողները շատ են լինելու։ Սա ցավով եմ ասում։ Անկախության օրն անանկախության տոնախմբությանը առնվազն 40-60 հազար մարդ է մասնացելու՝ կամավոր։ Չհաստատված տեղեկություններով՝ 1 միլիարդից ավել գումար է նախատեսված «գունագեղի» անցկացման համար։

Սա ողբերգությունն է։ Այն ողբերգությունը, որի շրջանակում փող ծախսվում է հրավառության համար, բայց փող չի գտնվում սահմանները կահավորելու ու ամրացնելու համար։ Այն ողբերգությունը, որ բազմաթիվ առողջություն զոհաբերած զինվորներ բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիսներին բաժանելու փող կա։ Սա այն ողբերգությունն է, որ մեր բազմաթիվ տուն կորցրած հայրենակիցների տներ կառուցելու համար գումար չկա, բայց Հանրապետության հրապարակում 50 հազար դոլարանոց բեմ հավաքելու փող կա։

Ընտրությունների արդյունքում իշխանությանը 600 հազարից ավել քաղաքացի է ընտրել, ոնց էլ չլինի, 60 հազարը հաստատ կգան այդ օրը։ Չզարմանաք...

Պատմության «խճանկարում» ամոթալի փաստերի օրերում ենք ապրում ...

Ամենից շատ դիտված

15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
17:16 Իրանի նախագահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան

Ձեզ գուցե հետաքրքրի