copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:01 16-09-2021

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. զոհված տղաների մայրերը պահանջում են չեղարկել «գունագեղ» միջոցառումը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ինԿառավարության հերթական նիստի ընթացքին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Անկախության տոնի առթիվ անցկացնել «գունագեղ» միջոցառում։ Զոհված հերոսների ծնողներն այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել ու պահանջում էին չեղարկել այն։ Oragir.news–ը ևս ներկա էր բողոքի ակցիային, որի ընթացքում խոսեցինք հերոսների ծնողների հետ՝ հասկանալու համար թե ինչ՞ պահանջներ ունենԿառավարության անդամներից։ Ի դեպ, րանցից վեցը Կառավարական շենքում էին ,մնացածը՝ ներքևում։ Զոհված զինվորի մայրն ասաց. «Ես պահանջում եմ Կառավարությունից, որ հարգեն մեր տղաների հիշատակը, մեր տաս հազար տղաների արյունը, որ թափվել է այս հողը պահելու համար, ու բոլորիս համար են պայքարել։ Ես չեմ ուզում, որ այդ հրավառությունը լինի։Եթե անում են, թող պատշաճ կերպով ու հարգանքով անեն։ Ուղղակի խնդրում եմ, թող հարգեն մեր երեխաներին։

Մեր այն հարցին, որ երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել գունագեղ ձևակերպման համար և հայտարարել , որ հրավառություն չի լինելու ՝ ծնողներից մեկն ասաց. «Ներողություն թող այն ժամանակ ասեր, երբ մերե երեխեքին տարավ թուրքի բերան ու թող կանգնացներ այդ պատերազմը, ոչ թե եթե մեր երեխաները զոհվեյին ու մենք այս օրվան հասնեյինք։ Մենք սգավոր ծնողներ ենք, ինչի՞ պետք է հիմա այստեղ կանգնած լինեյինք։ Մենք սուգ ունենք, ու պետք է թողնեն, որ այն տանենք։ Թող հարգեն մեր երեխաների արյունը։ Չհաշված մարզերի պանթեոնները, Եռաբլուրը հիմա մի Հայաստանի չափ է ։

Մեր այն հարցին, որ վարչապետը նշել է , որ երեք պատերազմներում զոհված զինծառայողների մասին հիշատակի վերաբերյալ մասշտաբային նախագծի մեկնարկի մասին է խոսվելու, ծնողներն ասացին.« Մենք բան չունենք ասելու , մեր երեխաների պետք է բոլորը հիշեն, դա պարտավոր են անել, որովհետև մեր երեխեքն իրենց կյանքը տվել են բոլորի համար, մենք միայն պահանջում ենք հարգանք, ուրիշ ոչինչ, մեզ համար պատվաբեր չէ գալ այստեղ գոռալ կամ հայհոյել, մենք լուռ պահանջում ենք միայն հարգել մեր երեխաներին։

Իսկ մեր այն հարցին, թե ակնկալու՞մ են որևէ հանդիպում Կառավարության անդամներից որևէ մեկի հետ, քանի Նիկոլ Փաշինյանը տեղում չէ, ասացին. «Նրանք լավ գիտեյին, որ մենք այսօր բողոքի ակցիա ենք անելու, թող գան, ցուցակ ներկայացնեն, թե ի՞նչ են նախատեսել անելու այդ օրը։ Թող գան ու ասեն, որ հրավառություն, երգ երաժշտություն չի լինելու , իսկ մենք գնանք տուն։ Մեր երեխեքը եռագույնի համար են պայքարել, էդ դրոշի։

Հերոս Սերժ Բեգլարյանի մայրը՝ Քրիստինե Բեգլարնը նշեց. « Ես դեմ չեմ, որ նշվի անկախության երեսուն ամյակը, բայց դա թող զուսպ անեն, որ չվիրավորեն մեզ, ես դեմ չեմ, որ հնչի դասական երաժշտություն, բայց հրավառություն պահանջում եմ, որ չլինի» ։

Զոհված զինծառայողների ծնողները ժամը 14:00-ին հանդիպում են ունեցել Կառավարության մի քանի անդամի հետ, սակայն չնշեցին, թե ում, իսկ մնացածն էլ, պարզապես չգիտեյին։

Միջոցառումը կազմակերպում է «Դոմինո» փրոդաքշնը և չի հայտնել, թե որքան գումար է հատկացրել միջոցառմանը, ինչ բովանդակություն է ունենալու և վերջապես ինչ նկատի ուներ գունագեղ միջոցառում ասելով։ Նշենք, որ միջոցառման ընթացքում հնչելու է դասական երաժշտություն

Ֆոտոշարք