Արտաքին 4 տարի առաջ - 14:18 10-09-2021

Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի 800 հազար դեղաչափ կարող է ուտիլիզացվել

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի մոտ 800 հազար դեղաչափ ժամկետանց է եղել, գրում է The Telegraph-ը:

Հիմնական պատճառն այն է, որ բրիտանական իշխանությունները նեղացրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառման շրջանակը՝ թրոմբների տեսքով կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալների ի հայտ գալուց հետո: Այսպիսով, մինչև 40 տարեկան բրիտանացիներին առաջարկվել է ընտրել այլ պատվաստանյութ: Արդյունքում դա հանգեցրել է այն բանին, որ AstraZeneca պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր, որոնք արդեն մատակարարվել էին բուժհաստատություններ, չեն օգտագործվել:

Բացի դրանից, դեղամիջոցների նկատմամբ կիրառվում են վերաբաշխման խիստ կանոններ, և արտադրողի կողմից արդեն ուղարկված դեղերի խմբաքանակների մեծ մասն այլևս չի կարող վերահասցեագրվել մեկ այլ վայր կամ վերադարձվել արտադրողին արդեն բացված ամպուլային փաթեթով: Նաև այն դեղերը, որոնք արդեն բաժանվել են բժիշկների միջև ընդհանուր պրակտիկայի համար, համարվում են ոչ վերադարձելի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում