Սպորտ 5 տարի առաջ - 10:12 10-09-2021

Կասիլյասը դարպասապահների պատրաստման կենտրոն է բացել Դուբայում

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը դարպասապահներ պատրաստելու իր առաջին կենտրոնն է բացել։ Այն կոչվում է «Իկեր Կասիլյասի դարպասապահների պատրաստման կենտրոն» ու գտնվում է Դուբայում։ Նախագիծն արժանացել է Էմիրատների սպորտային խորհրդի հավանությանը։

«Միշտ երազել եմ պարտքս այն սպորտին վերադարձնելու մասին, որն ինձ ամեն ինչ է տվել, դրա համար էլ կենտրոն բացեցի՝ նվիրված տաղանդավոր դարպասապահների զարգացմանը։ Չնայած նրան, որ կենտրոնը դարպասապահների կմարզի, մեր գլխավոր նպատակը երիտասարդ լավ ֆուտբոլիստների գտնելն ու նրանց զարգացնելն է»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում AS-ը։

Կենտրոնում կարող են մարզվել նաև պրոֆեսիոնալ դարպասապահներ՝ ներառյալ արտասահմանից։ Նաև պլանավորվում է դարպասապահների մարզիչների ուսուցում։

Կասիլյասի նախագիծը կաշխատի «Ֆուրսան Խիսպանիա» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությամբ, որի հիմնադիրը Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ