Արտաքին 5 տարի առաջ - 15:45 06-11-2021

Մեծ Բրիտանիայի թագուհու նախկին խոհարարը բացահայտել է մսի կատարյալ պատրաստման բաղադրատոմսը

Ամանորյա սեղանի հիմնական ուտեստներն են բադի, խոզի, տավարի, եղնիկի միսը, Daily Express-ին ասել է Մեծ Բրիտանիայի թագուհու խոհանոցի նախկին ղեկավար Ջեֆ Բեյքերը։ Նա կիսվել է այս տեսակի մսերով լավագույն ուտեստների պատրաստման բաղադրատոմսերով:

Բադը պետք է մատուցել սալորի պուդինգի, քաղցր շագանակի և խրթխրթան տապակած կարտոֆիլի հետ։ Պետք է վերցնել բադը, մի քանի տեղից ծակել, վրան լցնել եռացող ջուր, ապա գիշերը դնել սառնարանի մեջ, որ չորանա։ Մինչ եփելը մսեղիքի վրա քսել բուսական յուղի ու ծովի աղի խառնուրդ և սպասել, որ այն տաքանա։ «Որպեսզի բադը հատկապես համեղ լինի, պետք է դնել հաստ հատակով մեծ թավայի վրա կուրծքը դեպի վեր՝ տակը դնելով մանրացրած սոխ, գազար և կանաչ խնձոր»,- հավելել է Բեյքերը:

Խոզի միսը պետք է մատուցել սեզոնային կաղամբի տեսակի, տապակած կարտոֆիլի և խնձորի սոուսի հետ։ Մսի վրա նախ պետք է քսել ծովի աղ, ապա դնել թավայի վրա՝ տակը դնելով սոխ, նեխուր և գազար։ Թխել ջեռոցում 20 րոպե 230 աստիճան ջերմաստիճանում։ Այնուհետեւ ջերմաստիճանը պետք է իջեցնել մինչև 160 աստիճան և միսը պահել այդպես 20 րոպե։ «Վերջում ջերմաստիճանը պետք է նորից ավելացնել մինչև 230 աստիճան և միսը եփել ևս 15 րոպե՝ համեղ կեղև ստանալու համար»,- նշել է Բեյքերը: Նա խորհուրդ է տալիս ուտեստը կտրելուց առաջ թողնել, որ 30 րոպե «հանգստանա»։

Տավարի միսը կատարյալ է սխտորի և բալզամիկ քացախի հետ։ Թավայի վրա պետք է դնել՝ գազար, նեխուր, սոխ, ուրց և դափնու տերև: Կարելի է սև պղպեղի հատիկներ դնել։ Այս ամբողջը եփել, ապա մատուցել կարտոֆիլի գրատինով, տապակած սոխ-շալոտով և կարմիր գինով։

Եղնիկի միսը պետք է եփել տերևներով և մատուցել սալորաչրի, չամիչի, լոռամրգի և ծիրանի հետ։ «Սեղանն էլ ավելի տոնական դարձնելու համար դուք կարող եք մատուցել եղնիկի միս՝ եփած մաղադանոսով, բրյուսելյան կաղամբով և կարմիր գինու թանձր սոուսով»,- ասում է Բեյքերը: Միսը պետք է տապակել 15 րոպե, մեկ-երկու անգամ շրջել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի