Մամուլ 5 տարի առաջ - 07:54 10-09-2021

Մենուան ընդհատակից դուրս է եկել. Հրապարակ

Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, որ նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել, դրա համար չի խոսում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Մենուան այժմ նորից ակտիվացել է՝ մի խումբ անձանց հետ նախաձեռնել է «Միասին» շարժումը, որը որդեգրել է երեք թիրախային ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերություններ, սոցիալական արդարություն, ազգային արժեհամակարգ։ Ճիշտ է, Մենուան դեռեւս չի երեւում, բայց շուտով նա էլ կակտիվանա։ Շարժումն ունի նաեւ իր ֆեյսբուքյան էջը, որտեղ շարժման անդամները քննարկումներ են ունենում սոցիալական արդարության եւ այլ թեմաներով, օրինակ՝ խոսում են այն մասին, թե ինչու օլիգարխների, պաշտոնյաների զավակները չեն մեկնել պատերազմ, չեն կռվել առաջնագծում։ Ըստ էության՝ շարժումը որոշել է գնահատականներ հնչեցնել ոչ միայն գործող, այլ նաեւ նախկին իշխանությունների կատարածի մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ