Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:34 09-09-2021

Կառավարությունը պատրաստվում է թոշակի ուղարկել ևս 1.300 սպայի

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկայում շարունակելու է իրականացնել ռազմական ոլորտում արդեն իսկ սկսած բարեփոխումները:

Օրագիր.news-ի տեղեկություններով, 2019-2020 թթ. 820 սպա ազատվել է ՀՀ զինված ուժերում զբաղեցրած տարբեր պաշտոններից, իսկ «բարեփոխումների» 2-րդ փուլում պահեստազորային կդառնա ևս 1.300 սպա:

ՊՆ մեր աղբյուրի կարծիքով, 44-օրյա պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառներից մեկը եղել է սպայական կազմի ոչ բավարար թիվը:

Օրինակ, ըստ ռազմական պլանի, Հադրութի զորամասերում սպայական կազմը պետք է բաղկացած լիներ 54 հոգուց, իսկ պատերազմական դրության ժամանակ այդ թիվը կարող է հասնել 300-ի: Սակայն 2020թ. աշնանն Արցախում պատերազմի սանձազերծման պահին Հադրութում եղել է 18 սպա:

Երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտում իրականացվող «բարեփոխումների» ներքո, ըստ մեր հավաստի աղբյուրի, նախատեսվում են այլ միջոցառումներ ևս, օրինակ՝ լուծարել Ռազմական ոստիկանությունը: Ավելին, Ստեփանակերտի ՌՈ բաժինն արդեն իսկ լուծարման փուլում է:

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին