Արտաքին 5 տարի առաջ - 22:41 08-09-2021

Բլինկենը հայտարարել է, որ չի օգնել Աշրաֆ Հանիին Աֆղանստանից փախչելիս

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ոչինչ չի իմացել Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Հանիի՝ երկրից փախչելու ծրագրերի մասին։ Այս մասին հաղորդում է աֆղանական TOLO News հեռուստաալիքը:

«Մենք զրուցեցինք նրա հետ Դոհայում կատարված աշխատանքի, իշխանության փոխանցման մասին, և նա մեկնելուց մեկ օր առաջ ինձ ասաց, որ պատրաստ է պայքարել մինչև մահ: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում նա լքեց Աֆղանստանը», - ասել է նա հարցազրույցում:

Բլինկենը նշել է, որ Հանին իրեն ոչինչ չի պատմել երկրից փախչելու ծրագրերի մասին, իսկ ԱՄՆ-ն նրան չի օգնել այդ հարցում:

«Ոչ, մենք, իհարկե, ոչինչ չենք արել դա իրագործելու համար», - հայտարարել է Բլինկենը:

Հարցին, թե ինչ միլիոնավոր դոլարներ է վերցրել Աշրաֆ Հանին իր հետ երկրից փախչելիս, Բլինկենը պատասխանել է, որ ինքը ոչինչ չգիտի այս մասին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան