Արտաքին 5 տարի առաջ - 11:25 06-09-2021

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին

Ռուսաստանում արգելված «Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է: Նրանք եկել են այս եզրակացության այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրենց իշխանությանը դիմադրող վերջին օջախը երկրում ճնշվել է՝ ընկել է Փանջշիր նահանգը:

Տարածաշրջանի համար վճռական մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերի 5-ին: Մինչ այդ դիմադրության մարտիկները մոտ 20 օր դիմանում էին՝ մեկը մյուսի հետևից հետ մղելով ահաբեկիչների գրոհները: Այս ընթացքում նրանք բազմիցս դիմել են միջազգային հանրության օգնությանը, սակայն նրանց խնդրանքներն անտեսվել են:

Մինչդեռ դիմադրությունը թվիթերյան էջում գրառում է կատարել սեպտեմբերի 6-ի առավոտյան, հաղորդվել է, որ Փանջշիրում մարտերը դեռ շարունակվում են: Կռվողները պնդում են, որ մինչև վերջ պայքարելու են ազատ ու արդար Աֆղանստանի համար:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում