Ներքին 5 տարի առաջ - 22:45 04-09-2021

Գառնիի «հեթանոսական» հարսանիքի «հովանավորը» ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյա է

Օրագիր․news-ի տեղեկություններով, այսօր Գառնիի հեթանոսական տաճարը վարձակալվել է ՀՀ ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի «հովանավորությամբ» և թույլտվությամբ՝ 4 մլն դրամով:

Ի դեպ, նախկինում ևս Գառնու հեթանոսական տաճարը վարձակալությամբ տրամադրվում էր մասնավոր անձանց՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Գառնին այսօր փակ էր այցելուների համար։ Այնտեղ ՌԱԲԻՍՈՏ հարսանիք է։ Պատմական հուշարձանի տարածքում։ Այսպես ենք վերաբերվում մեր արժեքներին։ Թուրքն աներ նման բան՝ ազգովի վայնասուն կդնեինք․․․

Մեզ հետ թշնամին ինչ էլ անի՝ մեզ հասնում է, արժանի՛ ենք․․․

Շնորհավոր․․․»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ