Սպորտ 5 տարի առաջ - 16:01 03-09-2021

Շախմատի անհատական առաջնություն․ Հովհաննիսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակներ տարան, Գաբուզյանը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ և իր ակտիվում 6 միավոր․ նա ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին և այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (5,5 միավոր) և Հայկ Մարտիրոսյանը (5 միավոր) այս տուրում հաղթանակներ տարան, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (5 միավոր) ու Գաբրիել Սարգսյանը (5,5 միավոր) այս տուրում ոչ-ոքի խաղացին։

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց