Սպորտ 5 տարի առաջ - 18:45 30-08-2021

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 2-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որրակավորման փուլի չորրոդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։ Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Սկոպյեում։

Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։

Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին