Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:51 30-08-2021

ԱԺ ղեկավարությունը պետք է հիմնավորի, թե ինչու է լրագրողի աշխատանքն օթյակում սպառնալիք իրենց աշխատանքին. Շուշան Դոյդոյան

ԱԺ-ում տեղի է ունեցած խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման և կարգի վերաբերյալ քննարկման ժամանակ Շուշան Դոյդոյանը լրագրողներին ներկայացրեց այն առաջարկները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա:

Առաջարների վերաբերյալ փաստաթուղթը ոչ միանշանակ ընդունվեց լրագրողների կողմից, ինչին Շուշան Դոյդոյանը հակադարձեց. «Այս քննարկումներն օգոստոսի 2-ից ծավալվում են ամենատարբեր հարթակներում, սակայն, ցավոք, որևէ պրագմատիկ քայլ չի արվել: Եվ քանի որ ժամանակը շատ թանկ է բոլորիս համար, Թագուհի Թովմասյանի հետ որոշեցինք ինչ-որ գաղափարներ շարադրել, որպեսզի նախնական փաստթաթուղթ լինի, որը կարող է նաև հիմք լինել նոր փաստաթղթի համար: Այս թուղը ընդհանրապես կարող ենք մի կողմ դնել և նոր ը գրել: Բայց կոնկրետ քայլեր պետք է արվեն: Այստեղից պետք է կոնկրետ առաջարկներ արվող թղթով դուրս գանք, հակառակ դեպքում այս քննարկումները ոչ մի արդյունք չեն ունենա»:

Շուշան Դոյդոյանը լրագրողական համայնքի ներկայացուցիչներին երկու առաջարկ արեց, որ միասնականության ու երկխոսության քայլ կդիտվի. «Որպիսի չստացվի այնպես, որ մենք պատրաստ չենք որևէ բարեփոխումների ու դրական քայլի, երկու խնդիր եմ առանձնացրել: Առաջինը՝ լրագրողական էթիկայի վարքականոնին հավատարիմ լինելը, այսինքն յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ էջի կամ կես էջի սահմաններում թող շարադրի այն սկզբունքները, որով իր խմբագրակազմն առաջնորդվում է: Սա մի բան է, որը պետք էր վաղուց անել և հիմա այդ հարցը չպիտի քննարկեինք այստեղ: Երկրորդը՝ իհարկե, որևէ խմբագիր ԱԺ չի ուղարկում անփորձ լրագրողի, բայց մենք պետք է արձանագրենք, որ, այո՛, ԱԺ-ում աշխատում են միայն փորձառու լրագրողներ, ովքեր գործում են լրագրողական էթիկայի կանոնակարգերին: Սրանք ընդամենը առաջարկներ են, որոնք կարող են դրական ազդել գործընթացի վրա: Իսկ ինչ վրաբերում է մեր պահանջներին, մենք պետք է անհողդողդ լինենք: Լրագրողները միշտ էլ կատարել են իրենց գործը ԱԺ տարածքում և նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի: Այս հարցում չպետք է նահանջենք»:

Դոյդոյանը հավելեց նաև, որ փորձը ցույց է տալիս, որ, ցավոք, լրագրողական համայնքը անկազմակերպ է և ոչ միասնական, սակայն ցանկալի է, որ հենց այս դեպքը լինի բացառություն, որովհետև կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ, որի հետ որևէ կերպ չպետք է համակերպվենք:

«Խնդիրները չտեսնելն ու չարձանագրելը մեր շահերից չի բխում: ԱԺ ղեկավարությունը խոսում են անվտանգության խնդրի մասին՝ բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը լրագրողների աշխատանքի հետ: Այս պարագույում պետք է հստակ հիմանվորում պահանջենք, թե ինչու է լրագրողի աշխատանքն օթյակում սպառնալիք իրենց աշխատանքին»,- ասաց Շուշան Դոյդոյանը և ընդգծեց, որ հարկ է արձանագրել նաև ուղիղ եթերի անջատման դեպքերը, երբ հայեցողությամբ, կամայական որոշմամբ ու պահի ազդեցությամբ պարզապես անջատում են ուղիղ եթերը՝ հասարակությանը զրկելով տեղեկատվություն ստանալու իրավունքից:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան