Մամուլ 2 տարի առաջ - 08:28 11-04-2024

ԱԺ օթյակում Փաշինյանի «ախրանայի» պատճառով պատանդ մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետեւում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված՝ մարզերից եկած պատանիները: Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:

Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին՝ օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։ Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ եւ կիսատ թողնելով հարցուպատասխանը՝ հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, եւ եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետեւանքներն ավելի վատ կլինեին։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից