Ներքին 5 տարի առաջ - 14:21 30-08-2021

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են վերացնել գրավը կամ նվազեցնել դրա չափը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է վերացնել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։

Պաշտպանն արձանագրել է, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է:

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06․04․2021 որոշումը (300․1 հոդվածով արդարացման վճիռ) Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի մասով բեկանել, փոփոխել, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել, հակառակ դեպքում՝ վերանայել, նվազեցնել գրավի չափը։

Մինչ այդ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել իր պաշտպանյալի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։ Նա հիշեցրել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամաբ ՀՀ Քր․ Օր․-ի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն մինչ օրս Խաչատուրովի ազատ տեղաշարժման իրավուnքը սահմանափակված է, քանի որ վերաքննիչ բողոք է ներկայացված։ Մյուս պաշտպանները միացել են միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը չի առարկել։ Դատարանը, լսելով կողմերին, որոշել է բավարարել միջնորդությունը՝ վերացնելով Յուրի Խաչատուրովի՝ սահմանները հատելու արգելքը։

Բողոքների քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 10։30-ին։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞