Ներքին 5 տարի առաջ - 17:16 19-02-2021

ՄԵՂՐԻԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ 4 ՄԼՆ ԴՐԱՄ ԳՐԱՎԸ. ՔԿ

Մեղրիի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավը: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու, քանի որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ զբաղեցնելով նախ Սյունիքի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7,350,000 դրամի փոխարեն վճարվել է 3,657,500 դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3,692,500 դրամ:

2021-ի փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ):

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»