Ավելին 5 տարի առաջ - 22:54 27-08-2021

Վիսկիի 50 միլիլիտրանոց շիշը վաճառվել է 5600 ֆունտ ստերլինգով

50 մլ շշով Springbank շոտլանդական վիսկին աճուրդում վաճառվել է ռեկորդային 5600 ֆունտ ստերլինգով: Այդ մասին հայտնում է «BBC» - ն:

Նշվում է, որ վիսկիի շիշը The Whisky Exchange առցանց խանութի համահիմնադիր Սուքհինդեր Սինգհի փոքր շշերի հավաքածուից է եղել: Ընդհանուր առմամբ, նա 400 շիշ է պահել այնտեղ: Ըստ կոլեկցիոների, ինքը որոշել է վաճառել շշերի մեծ մասը`ապագա գնումների համար տեղ ազատելու նպատակով:

Ինչ վերաբերում է Springbank-ին, ապա այն միաածիկ վիսկի է, որն արտադրվել է Շոտլանդիայի Քեմփբելթաուն քաղաքում գտնվող Springbank Distillery-ում 1919 թվականին: Springbank- ը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ վիսկի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ