Ներքին 4 տարի առաջ - 14:20 19-02-2022

Հնաբերդում տղամարդը բենզինի շիշը գցել է վառարանի մեջ. 7 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ, 61-ամյա Արմենակ Եգոռյանը, բենզինի կիսադատարկ շիշն այրելու նպատակով վառարանի մեջ է գցել, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը եղել է փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում։ Պայթյունի պատճառով վնասվել է նաև տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, որը Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը, և թոռները՝ 6-ամյա Մանե Օ.-ն, 7-ամյա Սևակ Օ.-ն, 7-ամյա Կամո Ե.-ն դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Կայքի տեղեկություններով` «Ապարան» ԲԿ–ում գտնվող տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ