Ներքին 5 տարի առաջ - 13:12 27-08-2021

Հայաստան կժամանեն Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում կանցկացվի «Fvw DRV Destination Forum»-ը: Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ (տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ)։

Միջոցառման նպատակն է ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները, առավել ճանաչելի դարձնել Հայաստանը Գերմանիայում և խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։

Գերմանացի հյուրերը երկու օր կշրջեն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ Սեպտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ժ․ 9:30-ից մինչ 17:30 կանցկացվի գործարար համաժողով՝ ինչպես գերմանացի, այնպես էլ հայ մասնակիցներին հետաքրքրող թեմատիկ նիստերով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը